Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Շաքարախտը շուտով կհաղթահա՞րվի

Շաքարախտը շուտով կհաղթահա՞րվի

Մելբուրնցի գիտնականները հեղափոխական բացահայտում են հեղինակել, ինչը կարող է աուտոիմուն հիվանդությունների հաղթահարման հեռանկար ունենալ, հաղորդում է SBS-ը: Մասնավորապես, առաջին տիպի շաքարախտը կարող է պատմության գիրկն անցնել:

 

Հիշեցնենք, որ նշված հիվանդությունը իմունային համակարգի կողմից ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների նկատմամբ հարձակումներով է բնորոշվում, ինչի արդյունքում օրգանիզմը կարող է արյան մեջ գլյուկոզայի բաղադրությունը կարգավորելու հնարավորությունից զրկվել:

 

Գիտահետազոտական խմբի անդամները՝ Ստյուարտ Մաններինգի գլխավորությամբ, վեց տարի շարունակ առաջին տիպի շաքարախտից մահացած 18-ամյա մի երիտասարդի ենթաստամոքսային գեղձի բջիջների աշխատանքին են հետեւել: Մասնավորապես, նրանց հաջողվել է հիշյալ բջիջների մեկուսացում եւ ոչ ճիշտ աշխատող իմունային բջիջների հետ փոխգործակցության դիտարկում իրականացնել:

 

Մասնագետները իմունային արձագանք դրսեւորող հատվածներում ենթաստամոքսային գեղձի բջիջների համար ինսուլինի առկայությունը ճիշտ եղանակով ընկալելու միջոց են հայտնաբերել: Այնպես որ, ճշգրտումներ մտցնելով, հնարավոր կլինի աղետալի գործընթացի երկարաձգման կամ արգելակման հանգել: Չի բացառվում, որ առաջիկայում բացահայտման արդյունավետության հաստատման նպատակով կլինիկական փորձարկումներ մեկնարկեն:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. 4kurorta.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ